Դատախազը պահանջում է պարզել, թե քանի անգամ է Մանվել Գրիգորյանի համար շտապ օգնություն կանչվում

Դատախազը պահանջում է պարզել, թե քանի անգամ է Մանվել Գրիգորյանի համար շտապ օգնություն կանչվում

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին մեղադրողը միջնորդությամբ հանդես եկավ՝ խնդրելով դատարանի հարցում իրականացնել իրավասու մարմնին՝ պարզելու՝ ինչ հաճախականությամբ է շտապ օգնության կանչ գրանցվում նրա համար. «Դրանով հնարավոր է պարզել՝ արդյոք Մանվել Գրիգորյանը խուսափում է  դատական նիստին ներկայանալուց»։

Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է բժիշկների 24-ժամյա հսկողության տակ. «Ավելին՝ մենք կորցնում ենք Արցախի հերոս, այս գործով ամբաստանյալ Մանվել Գրիգորյանին։ Նա Հայաստանում բուժօգնության  հետ կապված բուժում չի ստանում»։

Մյուս պաշտպանն էլ առաջակեց մեղադրողին տեսնել Գրիգորյանին. «Մի հատ եկեք, տեսեք կամ կարող ենք օնլայն կազմակերպել»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իր գործով դատական նիստերին չի մասնակցում, պաշտպանական կողմը նրա բացակայությունը պատճառաբանում է առողջական ծանր վիճակով։