Կոկորդի ցավը մեղմելու ամենապարզ միջոցը

Կոկորդի ցավը մեղմելու ամենապարզ միջոցը

Կոկորդի սուր ցավի դեպքում կարևոր է չօգտագործել անարդյունավետ ու հաճախ նաև վտանգավոր ժողովրդական միջոցներ, այլ նախապատվություն տալ փորձված դեղամիջոցներին։ Այս մասին «Мослента»- հետ զրույցում ասել է քիթկոկորդականջաբան Սվետլանա Կոմարովան:

Մասնագետի խոսքով՝ ցավոտ զգացողություններից կօգնի ազատվել դեղատնային հակասեպտիկ լուծույթներով ողողումներ անելը։ Կանոնավոր ողողումները կարող են շատ արագ մեղմել կոկորդի ցավը։

«Այս պրոցեդուրան օգնում է մաքրել լորձաթաղանթը բակտերիաներից և վերացնել հիվանդության պատճառը։ Կարելի է օգտագործել նաև համակարգային հակավիրուսային դեղամիջոցներ, հակասեպտիկ հեղուկացիրներ կամ սառնաշաքարներ կոկորդի ցավը մեղմելու համար»,- նշել է բժիշկը։

Եթե վարակից չի հաջողվում ազատվել, ցավն սկսում է անհանգստացնել նաև կլման ժամանակ և նկատվում է ձայնի խռպոտություն, ապա մասնագետը խորհուրդ է տալիս ողողումների հետ մեկտեղ կիրառել նաև հակաբակտերիալ դեղամիջոցներ սառնաշաքարների տեսքով։