Նոբելյան մրցանակակիրը քննադատել է «Մեծ Պայթյունի» տեսությունը

Նոբելյան մրցանակակիրը քննադատել է «Մեծ Պայթյունի» տեսությունը

Այս տարվա ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Պիբլսը քննադատել է «Մեծ Պայթյունի» տեսությունը միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր ի պատիվ Նոբելյան դափնեկիրների՝ Վաշինգտոնի շվեդական դեսպանատանը։ Այս մասին գրում է Phys.org-ը։ Գիտնականի կարծիքով, հենց անվանումը «Մեծ Պայթյունի տեսություն» որը կիրառվում է տեիզերքի էվոլյուցիայի վաղ փուլերի համար, արդեն տեղին չէ։ Իրականում կոսմոլոգները թույլ պատկերացումներ ունեն տիեզերածնության մասին եւ սխալ է խոսել ինչ որ ահռելի պայթյունի մասին։ Գիտնականը հայտարարել է, որ կոսմոլոգիան բավական լավ տիրապետում է արդեն գոյություն ունեցող տիեզերքի մասին տեղեկություններին, որոշակի տիեզերական «հնագիտական» նյութերի շնորհիվ, սակայն թե ինչ է եղել դրանից առաջ, ընդամենը ենթադրությունների վրա կառուցված տեսություններով է փորձ արվում բացատրել։