Մարս մոլորակի վրա թթվածնի ստացման տեխնոլոգիա են մշակել

Չինացի գիտնականները գիտական նոր նվաճում են արձանագրել, կարողանալով Մարս մոլորակի վրա ածխաթթու գազից՝ CO2-ից ստանալ թթվածին։ Այս մասին գիտական հոդվածն հրապարակվել է Angewandte Chemie International Edition հանդեսում։ Ջրածնի փոխարեն, որը բույսերը օգտագործում են լուսասինթեզի ընթացքում, մասնագետները կիրառել են լիթիումը որպես կատալիզատոր։ Նրանք CO2-ը անցկացրել են էլեկտրաքիմիական բջջի միջոցով, որն իր հերթին պաունակում է ռուտենիումից եւ կոբալտից բաղկացած նանոկատալիզատոր։ Այդտեղ այն նախ վերածվում էր լիթիումի կարբոնատի, ապա արդեն ածխաթթվի եւ լիթիումի օքսիդի։
Վերջին փուլում արդեն լիթիումի օքսիդը քայքայվել է, արտազատելով մաքուր թթվածին եւ ռեգեներացնելով լիթիում՝ կրկնակի կիրառման համար։ Վերափոխման արդյունավետությունը գնահատվել է 98 տոկոս։ Նոր մեթոդի հեղինակները նշում են, որ այս տեխնոլոգիան կարելի է կիրառել նաեւ Երկիր մոլորակի վրա՝ արդյունաբերական արտանետումներն ու ծխային գազերը ուտիլիզացնելու համար՝ օդի մաքրման համակարգերում եւ ստորջրյա ապարատներում։ Իսկ Մարսի վրա կարելի է ստանալ այս եղանակով թթվածին, որտեղ մթնոլորտի 96 տոկոսը ածխաթթու գազ է։
Կարծիքներ