Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով և կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի նոր մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Մերոպյանին, նշելով, որ նա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ է եղել և հրաժարական է ներկայացրել այդ հաստիքից՝ մարզպետ նշանակվելու առաջարկով պայմանավորված: Կոտայքի նոր մարզպետը շնորհակալություն հայտնեց հետպատերազմական դժվար օրերին այդ պաշտոնն իրեն վստահելու համար: