Ես չգիտեի, որ պարտադիր պիտի Սյունիքի մարզպետի աթոռին նստի

Ես չգիտեի, որ պարտադիր պիտի Սյունիքի մարզպետի աթոռին նստի

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չգիտեի, որ նախարարը Սյունիքի մարզ աշխատանքային այցով գնալիս պարտադիր պիտի Սյունիքի մարզպետի աթոռին նստի։

(Նախադեպ չեմ հիշում)։

Պոլիտկոռեկտ չեմ, բայց բարոյական մի իրավունք էլ կա, մանավանդ, որ դիմացդ հայրենիքին իր ծառայությունը բարեխղճորեն, ազնվորեն մատուցած զինվորական և հիմա մարզպետ Մելոն է։ Չգիտեմ, իրոք չգիտեմ։

Ինքնաբավություն եմ մաղթում բոլորիս»։