«Բարսելոնան» եւ Սուարեսը պայմանավորվել են՝ պայմանագրի խզման հարցի շուրջ

«Բարսելոնան» եւ Սուարեսը պայմանավորվել են՝ պայմանագրի խզման հարցի շուրջ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հեռանում է թիմից։ 33-ամյա մարզիկը կարողացել է ակումբի հետ պայմանավորվել՝ ունեցած պայմանագրի խզման հարցի շուրջ։ «Բարսան» թույլ կտա մարզիկին հեռանալ, նա էլ մասնակի կհրաժարվի իրեն հասանելիք վճարումից։

Խոսքը վերջին տարվա աշխատավարձից մասնակի հրաժարվելու մասին է։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ «Սուարեսը» պայմանավորվել է «Աթլետիկոյի» հետ։ Սուարեսը «Բարսայում» հանդես է եկել 2014 թվականից։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 283 հանդիպման, խփել 198 գոլ։