Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքում հատուկ սա է ընդգծվում․ փաստաբան

Էրիկ Ալեքսանյանի  մեղադրանքում հատուկ սա է ընդգծվում․ փաստաբան

Փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքում հատուկ ընդգծվում է, որ նա ներկայացրել է համապատասխան միջնորդությունները հենց դատավոր Ա. Ալեքսանյանի հերթապահության օրերին:

ԱԱԾ ու դատախազությունը սակայն բաց են թողել այն, որ դատավոր Ա. Ալեքսանյանն ու Աջափնյակ-1 դատարանի մյուս բոլոր դատավորները ներգրավված են եղել հերթապահության ոչ միայն միջնորդությունների ներկայացման, այլ նաև ամսվա մյուս բոլոր օրերին: Այս մասին հայտնել է դատարանի նախագահը:

Նշվածից բխում է, որ որպես այդպիսին չեն եղել դատավոր Ա.Ալեքսանյանի հերթապահության օր\օրեր ու հետևապես Է.Ալեքսանյանը չէր էլ կարող խնդրահարույց միջնորդությունները ներկայացնելու համար ընտրել առանձին Ա.Ալեքսանյանի հերթապահության օրերը»: