Բիլ Գեյթսն աշխարհին նոր եւ ավելի վատ համավարակ է կանխատեսել

Բիլ Գեյթսն աշխարհին նոր եւ ավելի վատ համավարակ է կանխատեսել

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ հաջորդ հնարավոր համավարակին, որը կարող է լինել տասնյակ անգամ ավելի վատը, քան կորոնավիրուսային համավարակն է, որը շարունակում է մոլեգնել աշխարհում այժմ։

«Մենք պատրաստ չենք հաջորդ համավարակին։ Հույս ունեմ, որ երկու տարուց ամեն բան այլ կերպ կլինի՝ պատվաստանյութերը, թեստերը, դեղորայքը, համաճարակաբանությունը, մոնիթորինգը։ Դեռ շատ բան կա անելիք։ Այս համավարակը սարսափելի է, սակայն հաջորդը կարող է լինել տասնյակ անգամ ավելի վատը»,- ասել է նա գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին։

Գեյթսը նկատել է, որ լոգիստիկայի համակարգը «հարուստ աշխարհում» շատ ավելի բարդ է, քան կարծվում էր։ Նա նաեւ հավելել է, որ մարդկանց համբերությունը արդեն հատվելու վրա է, հատկապես նրանք, ովքեր նեղվածքում են ապրում, չեն կարողանում իրենց երեխաներին օնլայն կրթություն ապահովել։ Գործարարի կարծիքով, կյանքի նորմալացման համար լավագույն դեպքում մի տարի կպահանջվի։