Վարչապետի խոսնակը խմբագրել է տեքստը (ֆոտո)

Վարչապետի խոսնակը խմբագրել է տեքստը (ֆոտո)
Վարչապետի խոսնակը խմբագրել է տեքստը (ֆոտո)
Վարչապետի խոսնակը խմբագրել է տեքստը (ֆոտո)

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը խմբագրեց Փաշինյանի` Մոսկվա մեկնելու վերաբերյալ հայտարարության տեքստը:
Մասնավորապես, երբ աղմուկ բարձրացավ, թե ինչ է նշանակում` Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվելու են  միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ, Մանե Գևորգյանը տեքստի հրապարակումից մոտ մեկ ժամ անց այս խմբագրեց` Վերաձևակերպելով հետևյալ կերպ. «...Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»։

Նկատենք, որ Մանե Գևորգյանի տարածած հայտարարության տողատակերից ակնհայտ զգացվում է, որ «տնտեսական բնույթի» օրակարգում, իրականում, Ադրբեջանին նոր տարածքների կամ ճանապարհային միջանցնքների հանձնման/տրամադրման հարցեր են քննարկվելու, չի բացառվում` հենց հայ գերիների վերադարձման դիմաց: