Հույս ունեմ՝ չեն հասցնի նրան, որ ուղերձները առաքենք կոնկրետ հասցեներով

Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար։ Շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց էլի եմ ասում՝ որևէ մեկը սա չպետք է շփոթի, իշխանության թուլություն սա չպետք է ընկալի և գնահատի։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հույս ունեմ, որ երեկվա ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք ու չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,- ասել է նա։
Կարծիքներ