Երթ է լինելու հրաժարականի պահանջով. մանրամասներ

Երթ է լինելու հրաժարականի պահանջով. մանրամասներ

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները այսօր Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ միասնական երթի դուրս կգան` կրկին պահանջելով ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականը։ «Red Eagles»–ի երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։00-ին, իսկ FAF-ինը` նույն ժամին Ֆրանսիայի հրապարակից։

Նրանք կմիավորվեն Սախարովի հրապարակում և կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ։ Ֆան ակումբները ուժային կառույցներին կոչ են անում խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ։