Twitter-ն արգելափակել է ԱՄՆ-ում չինական դեսպանատան օգտահաշիվը

Twitter-ն արգելափակել է ԱՄՆ-ում չինական դեսպանատան օգտահաշիվը

Twitter սոցիալական կայքը արգելափակել է Միացյալ Նահանգներում Չինաստանի դեսպանատան օգտահաշիվը՝ ույղուրների մասին հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Գրառումը, որում ասվում է, որ ույղուր կանայք այլեւս երեւա բեղմնավորման մեքենաներ չեն, հրապարակվել է հունվարի յոթին, սակայն մեկ օր անց այն հեռացվել է՝ «Այս գրառումն այլեւս հասանելի չէ» գրությամբ փոխարինվելով։ Սոցկայքի ղեկավարությունը պահանջել է, որպեսզի դեսպանատունը այսպես ասած՝ «իր ձեռքով» հեռացնի գրառումը, որից հետո միայն կվերացնի օգտահաշվի արգելափակումը։