Արդյոք արգելվել է բրիտանացիների մուտքը ԵՄ․ Times-ը մանրամասներ է հայտնել

Արդյոք արգելվել է բրիտանացիների մուտքը ԵՄ․ Times-ը մանրամասներ է հայտնել

Եվրամիության անդամ պետությունների կառավարությունները կարող է արգելեն Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մուտքը իրենց երկրներ եւ դադարեցնեն տրանսպորտային ուղեւորափոխադրական կապերը։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։

Դա կարող է արվել հանրային առողջության պահպանման հիմնավորմամբ, քանի որ նախ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային ռիսկը շատ բարձր է եւ ապա՝ նման դեպքերում կառավարությունները ազատ են երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու ժամանակավոր արգելքներ սահմանել։

Բրիտանական պարբերականին հայտնի է դարձել, որ այդ որոշումը, որին առնչվող փաստաթուղթ է հայտնվել պարբերականի տրամադրության տակ, վճռական կերպով աջակցություն ունի Բեռլինում՝ կանցլեր Անգելա Մերկելի կողմից եւ ներկայումս քննարկվում է ԵՄ անդամ պետությունների մոտ։ Ամենայն հավանականությամբ, այն կընդունվի, կարծում է բրիտանական պարբերականը։