Այս դեպքը վերևից նշան էր մեզ

Այս դեպքը վերևից նշան էր մեզ

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի երևանցիներ, ԲԱՐԴԻ ծառը չի կարելի տնկել բակերում, անգամ քաղաքի փողոցներում: Չնայած համարվում է, որ կարող է ապրել մինչև 120 տարի, բայց մեր քաղաքի էկոլոգիան և ոչ համապատասխան մասնագիտական խնամքը բերում է նրան, որ արդեն 20-30 տարում այն համարվում ա վտանգավոր և «վթարային», պլյուս հաշվի առնենք, որ բարդին բնափայտի բնամիջուկ չունի։ 

Բարդին շատ հարմար ա տնկել մայրուղիների եզրով  կամ դաշտային բնակելի տարածքները կողային քամիներից պաշտպանելու համար:

Իսկ իրականում, ես կարծում եմ, որ այս դեպքը վերևից նշան էր մեզ (Փառք Աստծո ֆիզիկապես տուժողներ չկան) Արամի վրա տեղադրվող անիմաստ ու Երևանին և ժամանակակից քաղաքի զարգացման տենդենցներին դեմ խայտառակ решётка-ների տեղադրման դեմ (այլ գրագետ ձևակերպում չգտա): Սա կարելի էր միայն Ազգային պատկերասրահի հետևի մուտքի դիմաց. նաև հաշվի առնելով երեխաների և տարեցների վերջերս ավելացած շարժը այդ մայթում, որը բարձր է փողոցից 1.50 մետր և վտանգավոր, իսկ դեպի Նալբանդյան փողոց, կարծում եմ, միայն տգեղացնում է տեղանքը և սիրուն շենքը «բանտարկում»,

Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի անտրամաբանական արգելապատնեշները ձեզ վառ օրինակ:

Ու մի բան էլ՝ ե՞րբ ենք վերջապես ազատվելու փողոցների/մայթերի մետաղյա կահույքի անդուր ու իրար հետ կապ չունեցող գորշ գույներից, աշխարհում լիքը հետաքրքիր գույներ կան դրանց համար: Գոնե նույն տարածքում գտնվողները կարելի ա մի քիչ իրար համահունչ անել:
#ԱնարգելքՄիջավայր #ՉէՉեմԼսել
#БезбарьернаяСреда»։