Օդանավակայանի աշխատակիցները տուրիստին անվանել են «տգեղ»

Օդանավակայանի աշխատակիցները տուրիստին անվանել են «տգեղ»

ԱՄՆ Մոնրոյի շրջանում, Greater Rochester օդանավակայանի անցագրային կետն անցնելիս տուրիստ Նիլ Ստրասներին օդանավակայանի աշխատակիցները զննություն կատարելիս անվանել են «տգեղ»։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Տուրիստը ասել է, որ ինքը չի վիրավորվել այդ որակումից, սակայն դիմել է օդանավակայանի ղեկավարությանը, որպեսզի հասկանան, թե ինչն ինչոց է։ Օդանավակայանի ղեկավարությունը պարզել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ աշխատակցուհին վիրավորական որակումներ է տալիս ուղեւորներին։ Աշխատակցուհուն արդեն ազատել են աշխատանքից։