Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ռուսական Aeroflot ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ