«Մի օր սրանք Հայրենիքի ներսում եղբայրասպան պատերազմ կհրահրեն». Աննա Կոստանյան

«Մի օր սրանք Հայրենիքի ներսում եղբայրասպան պատերազմ կհրահրեն». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենացավալին ու սարսափելին նույնիսկ սահմանին թշնամու սանձազերծած պատերազմը չէ, որքան չարագույժ կանխազգացումը, որ մի օր սրանք Հայրենիքի ներսում եղբայրասպան պատերազմ կհրահրեն ու Երևանի փողոցները կողողեն հայերի արյամբ` հայերի ձեռամբ։ Բոլոր նախադրյալները կան, որ կհասցնեն կուտակված նեգատիվ էներգիայի ու նյարդի պոռթկման։ Այնքան ատելություն, որ կուտակվել է 2018-ից ի վեր մեկս մյուսիս հանդեպ, չի կարող չպարպվել, ու մի օր մի տեղից հորդալու է դուրս` բորբոքված վերքի թարախի նման:
Ներե՛ք, որ այսքան հոռետես եմ, պարզապես գեներացված ատելությունը, հայհոյախոսությունն ու հազարավորների արժանապատվությունը մի օր կանգնելու են դեմ հանդիման` հաշվեհարդարի։ Ու այնքան ամուր կամք, սթափություն և սառնասրտություն պիտի ցուցաբերենք, որ չտրվենք դավադրաբար կազմակերպված այս սադրանքին` նյարդերի գերլարումով ու հեռատեսությամբ։
Խաղաղություն ամենեցուն...»: