Հազարավոր մահերով վախեցնողը սրճարանում․․․

Հազարավոր մահերով վախեցնողը սրճարանում․․․

Վատը գիտե՞ք որն է, որ առավոտից երեկո Առողջապահության նախարարը քարոզ է անում, որ դեպքերը շատանում են, որ  վարակակիրների թիվը կարող է հասնել 500 հազարի, մահերը հասնել հազարավորների ․․․ Որ մեր ամեն Աստծո օրը  սկսվում է Արսեն Թորոսյանի վարակակիրների ու մահերի  հերթական զեկույցով, զգուշացումներով, որ տնից դուրս չգաք ու․․ հանկարծ ֆեյսբուքյան մի օգտատեր լուսանկար է հրապարակում, թե ինչպես է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախկին օրերի նման ինչ որ մի սրճարանում առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորությունը պահելու, երանելի ժպիտով վայելում «իր օրը»։ Բան չեմ ասում, մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է, սահմանափակումներով, յուրաքանչյուր ոք կարող է վայելել, բայց երբ մեզ սարսափեցողն ու սթափության կոչ անողն է նման բան անում, նույնն է, որ ինչ արել, ասել է, մի րոպեում վերցնի ու ջուրը նետի։ Թվերիդ նայե՞նք, արտակարգ իրավիճակը երկարաձգելու կոչերին, թե՞ քայլերիդ։ Հետո զարմանում եք, որ մարդիկ այս իշխանության ոչ մի բանը լուրջ չեն ընդունում։ Հիմա ո՞նց լուրջ ընդունենք Արսեն Թորոսյանի սարսափազդու հայտարարությունները, սահմռկեցուցիչ թվերը ու հայտարարված էլ ավելի ահարկու սպասվելիք թվերը։

Eva Sonyan

3 hrs ·

Ձեր սրտի նախարար Արսեն Թորոսյանը բոլորին կոչա անում մնալ տանը, բայց ինքը The Italian Armenia սրճարանում նստածա: Այո նախարարը միշտ աչքի է ընկել ժողովրդին օրինակ ծառայելու իր բարձր պատրաստակամությամբ, և ես վստահ եմ որ Թորոսյանի երեխաները մինչև հիմա շարունակում են պարտաճանաչ հաճախել դպրոց։

ԱՆ մամլո խոսնակն արձագանքել է․

Alina Nikoghosyan

1 hr ·

Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։
Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։

Հ.Գ
Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է։