Ե՞րբ կկայանա Բաքվում ապօրինի կալանավորված Ոսկանյանի գործով հաջորդ նիստը
Ադրբեջանական դատարանում այսօր տեղի է ունեցել ադրբեջանական գերության մեջ հայտնված և ապօրինաբար կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատական առաջին նիստը։
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։
Այս մասին տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, ըստ որի «Ոսկանյանը դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ին հատել է հայ-ադրբեջանական պետական սահմանը»։
Նրան մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կարծիքներ