Հոգեպես շատ լավ է զգում, իսկ ֆիզիկական առումով ունի խնդիրներ

Հոգեպես շատ լավ է զգում, իսկ ֆիզիկական առումով ունի խնդիրներ

«Ավետիքի Չալաբյանն իրեն հոգեպես շատ լավ է զգում, ամուր, մարտական: Իսկ ֆիզիկական առումով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ունի առողջական խնդիրներ և այժմ փաստաբանական խմբի ուղեկցությամբ գնում ենք բժշկական կենտրոն հետազոտության»,-այս մասին քիչ առաջ Հրապարակին տեղեկացրեց Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանն այսօր չէր ներկայացել դատարան՝ զարկերակային ճնշում և ջերմություն ունենալու պատճառով, որն էլ հիմք էր հանդիսացել, որ հերթական նիստը հետաձգվի: Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետն ավարտվել էր այսօր ժամը 21.00-ի դրությամբ և Չալաբյանն ազատվել էր: