Մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է նախօրեին ջահերով երթից առաջ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա ասաց. «Հիմա շատ բան չեմ մեկնաբանում, դրա իմաստը չեմ տեսնում։ Այդ անձնավորությունն ինչ էլ ասի այդ առիթով, մեկ է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է։ Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրություն դարձնելը, անշնորհակալ գործ է»։

Հարցին՝ այն, որ դավաճան են, կարտացոլվի՞ 2026-ի ընտրություններում, Ս. Սարգսյանն ասաց. «Կարծում եմ կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը»։ 

Փողոցային պայքար սպասվո՞ւմ է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց՝ այո։ 

Մանրամասն՝ տեսանյութում։