Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Bloomberg-ը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Առաջին տեղում, անփոփոխ կերպով շարունակել է մնալ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը պարբերականը գնահատել է 182 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում հայտնվել է, ըստ Bloomberg Billionaires Index(BBI)-ի, Իլոն Մասկը։ Նրա կարողությունը 100,3 միլիարդ դոլարից հասել է 127,9 միլիարդ դոլարի։ Եռյակը եզրափակել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրա կարողությունը Bloomberg-ը գնահատել է 127,7 միլիարդ դոլար։ Ա

շխարհի ամենահարուստ ցանկում են նաեւ՝ չորրորդ տեղում Բեռնար Առնոն, եւ հինգերորդ տեղում՝ Մարկ Ցուկերբերգը։