Ովքեր մնացել են Ջաբրայիլից, Արա Լեռից, Ֆիզուլիից, իրենց հավաքել-տեղակայել են Մարտունիում. զինվորի ծնող

Ովքեր մնացել են Ջաբրայիլից, Արա Լեռից, Ֆիզուլիից, իրենց հավաքել-տեղակայել են Մարտունիում. զինվորի ծնող

Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորած և դեռևս Արցախում ծառայող զինծառայողների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։

Ծնողներից մեկն էլ 2018 թվականին արտահերթ ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցությունից 1-ին համարով պատգամավորի թեկնածու առաջադրված Լուսինե Հարոյան-Դալլաքյանն է, ում որդին նույնպես շարունակում է ծառայությունն Արցախում։

«Հանդիպում եղավ, բայց հանդիպման արդյունքները մեզ չբավարարեցին։ Վարչապետը խնդրել էր երկու օր ժամանակ տալ իրեն պատասխանի համար, բայց այնտեղ բանակցող ծնողները եկել էին այն համոզման, որ բացասական պատասխան է լինելու։ Այդ պատճառով մենք այսօր նորից հավաքվել ենք և պիտի հասնենք մեր արդար պահանջի բավարարմանը», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր Հարոյան-Դալլաքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ծնողների հանդիպմանը։ 

Վերջինս նաև անդրադարձավ Բերձորի (Լաչին) խնդրին, քանի որ իր տեղեկություններով՝ բերձորցիները լքում են իրենց տները, չնայած որ իշխանությունները հավաստիացում են, թե Բերձորի չի անցնում Ադրբեջանին, սակայն զինվորի ծնողը չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը։

«Իմ որդին ծառայել է Արա լեռում, դա Ջաբրայիլի մոտ է։ Ճիշտն ասած, սա այն թեման է, որ շատ ցավոտ է, ուղղակի մենք արդեն մտել ենք պայքարի մեջ, ես ստիպված եմ բարձրաձայնել։ Ինքը մասնակցել է բոլոր ծանրագույն մարտերին, Ջաբրայիլից սկսած, Ֆիզուլի, ինքը հրետանավոր է, Շուշի, մինչև նոյեմբերի 10-ի լույս առավոտի 5-ը։ Հիմա այն երեխաները, ովքեր մնացել են Ջաբրայիլից, Արա Լեռից, Ֆիզուլիից, իրենց հավաքել-տեղակայել են Մարտունիում։ Հիմա իրենք Մարտունիում են, Մարտունիի դիրքերում են, այնտեղ մանկապարտեզ կա, եթե դիրքերում չեն, տեղակայվում են այդ մանկապարտեզներում և դպրոցներում։ Իսկ եթե դիրքերում են, փողոցներում են, դուք գիտեք, սարսափելի ծանր պայմաններում», - նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում