Աղջիկը հեռախոսով սպանել է սիրեցյալին

Աղջիկը հեռախոսով սպանել է սիրեցյալին

Արգենտինայում 22-ամյա աղջիկը սպանել է սիրեցյալին՝ նրա ուղղությամբ նետելով իր բջջային հեռախոսը։ Տղամարդը հարված է ստացել քունքին։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Սալտա քաղաքում։ Վեճի ժամանակ Լուիս Դարիո Գաունտայը հարվածել է Ռոքսանա Ադելինա Լոպեսի դեմքին։

Ի պատասխան աղջիկը նրա վրա է նետել հեռախոսը։ Հարվածից հետո տղամարդու մոտ սկսվել են գլխացավեր և նա դիմել է բուժօգնության համար։ Արգենտինացուն վիրահատել են, սակայն նա մահացել է վիճաբանությունից 8 օր անց։ Մահացածի մայրը դիմել է ոստիկանություն։ Սկսվել է հետաքննություն, Ռոքսանան ազատ է արձակվել գրավի դիմաց։