Ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք չի կիրառվի. Պուտին

Ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք չի կիրառվի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ էլիտաներ չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համակարգի ստեղծումը, որը համապատասխանում է մեծամասնության շահերին։ Այս մասին Պուտինը հայտարարեց Սոչիում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ։

ՌԴ նախագահն ընգծեց, որ ԱՄՆ–ի և իր դաշնակիցների քաղաքականության մեջ ավելի հաճախ է նկատվում «եթե ոչ ինձ, ուրեմն՝ ոչ մեկին» սկզբունքը։ Պուտինը դա շատ վտանգավոր բանաձև անվանեց։

Նրա խոսքով` ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք գործի չի դրվի։ Ըստ ՌԴ նախագահի` Արևմուտքի կույր հավատը սեփական անպատժելիությանը` ողբերգությամբ է սպառնում ողջ աշխարհին։