Մուրադովի մեկնումը ստեղծված իրավիճակի հետ կապված 2 ամսով հետաձգվել է

Մուրադովի մեկնումը ստեղծված իրավիճակի հետ կապված 2 ամսով հետաձգվել է

Մենք արդեն գրել էինք, որ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի փոխարեն տարածաշրջան է ժամանում հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ Ավդեևը:

Այսօր տեղեկացանք, որ Ավդեևն արդեն ժամանել է: Սակայն Տարածաշրջանում լարվածության հետ կապված Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից այսօր հրահանգ է ստացվել, որի համաձայն երկու ամսով երկարաձգվում է Մուրադովի պաշտոնավարման ժամկետը: Կմնա նաև Ավդեևը: Երկու բարձրաստիճան ռուս զինվորականները կփորձեն մասնակցել սահմանային կոնֆլիկտները հարթելուն: