ԱՄՆ Պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ Պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վարակվել է COVID-19-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պենտագոնի ղեկավարի անունից տարածված հայտարարության մեջ։

Ըստ այդմ, Օսթինը կորոնավիրուսի առկայության թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են դրական։ Նախարար Օսթինի մոտ հիվանդությունն ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններով։ Նա մինչեւ առողջացումը գտնվելու է տանը՝ կարանտինի մեջ։ Կարանտինը տեւելու է հինգ օր։