Սրա վիզը հաստ է․ սրա վզին մենակ Նիկոլը չէ, բոլորով ենք դնելու

 Սրա վիզը հաստ է․ սրա վզին մենակ Նիկոլը չէ, բոլորով ենք դնելու

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները, հիշեցնենք, սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Զոհված զինծառյողների ծնողներն այժմ Քննչական կոմիտեի շենքի դիմաց են, պնդում են՝ արդեն տևական ժամանակ է անցել, բայց վարույթի մասով իրենց գրեթե ոչինչ հայտնի չէ, միայն գիտեն, որ 16 հոգու տուժող են ճանաչել։ Ծնողները ուզում են անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից տեղեկանալ վարույթն ինչ փուլում է։ Նրանք իրենց հետ նաև պաստառներ են բերել, որոնց վրա փակցված են ծնողներին ծեծի ենթարկող ոստիկանների լուսանկարները։

«Լավ, մենք ո՞նց բացատրենք էս ոստիկանների արարքը։ Հլը նկարներին նայեք։ Սա էլ երևի սրանց հրամանատարն է, էս հաստավիզը։ Սրա վզին կարելի է դնել ու մենակ Նիկոլը կարա չդնի, որովհետև լավ էլ հաստ վիզ է, սրա վզին սաղ էլ դնելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը։

«Երբ որ իրենց պետք էր, մի վայրկյանում պարզեցին, թե մենք որտեղ ենք ապրում ու եկան մեր հետևից, իսկ հիմա, երբ մեզ է պետք, որ մեղավորները բացահայտվեն, ոչ մի բան չեն անում»,- հավելեց նա։