Ալումյանը՝ Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարությունների մասին

Ալումյանը՝ Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարությունների մասին

«Տեղեկատվությունը, որը ինքը ուներ, այդ մասին ես էլ եմ լսել, բայց հիմա չեմ ուզում դա քննարկել»,- անդրադառնալով Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի այն հայտարարությանը, թե կալանքի հարցը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի մոտ մարդիկ են մտել, ասաց Քոչարյանի պաշտպաններից մյուսը՝ Հայկ Ալումյանը։

 «Եթե անձամբ իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա այսօր դատախազության մոտ ավելի լուրջ փաստեր կան, որոնց ընթացք չի տրվում, այսինքն, որ ինչ-որ հիմա գնանք դա ապացուցենք, դա կդառնա անիմաստ, որովհետև շատ ավելի կոպիտ միջամտություններ են եղել»,- նկատի ունենալով Վանեցյանի մասնակցությամբ գաղտնալսված ձայնագրությունները ասաց Ալումյանը։

Նա նաև նշեց, որ միջնորդության քննությունից մեկ օր առաջ արված՝ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները, թե ՍԴ որոշումները ապօրինի են, չէր կարող ազդեցություն չունենալ Դանիբեկյանի որոշման վրա, Ալումյանի համոզմամբ դա ևս ազդեցություն ունեցել է իրենց միջնորդությունը մերժելու հարցում։