Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտը կներկայացնեն 

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտը կներկայացնեն 

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է ճապոնական NHK –ի հետ զրույցում, որ իր երկիրը հաջորդ շաբաթվա կեսերին կներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։ «Եթե պառլամենտի որոշումը լինի, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին։ Շվեդիան նույնպես այդ ժամկետն է դիտարկում»,- ասել է նախարար Հաավիստոն, պատասխանելով այն հարցին, թե երբ է Ֆինլանդիան մտադիր անդամակցել ՆԱՏՕ-ին։