Տիեզերք է ուղարկվել «հիփ-հոփ» ստեղծագործություն 

Տիեզերք է ուղարկվել «հիփ-հոփ» ստեղծագործություն 

NASA-ի աշխատակիցները առաջին անգամ պատմության մեջ տիեզերք են ուղարկել հիփ-հոփ ժանրի երաժշտական ստեղծագործություն։ Դա ամերիկացի կատարող Միսի Էլիոթի The Rain (Supa Dupa Fly) երգն է։ Մասնագետները օգտվել են Deep Space Network (DNS) համակարգից՝ ռադիոալիքները տիեզերք ուղարկելու համար։ Ստեղծագործությունը 254 միլիոն կմ-ն անցել են 14 րոպեում։ Փոխանցումը կատարվել է Կալիֆորնիայում գտնվող DSS-13 երեսունչորս մետրանոց շրջանաձեւ ալեհավաքի միջոցով։

Մինչ այդ, DNS համակարգը տիեզերք էր ուղարկել միայն մեկ երգ՝ The Beatles խմբի Across the Universe-ը։ The Rain (Supa Dupa Fly)-ը թողարկվել է 97 թվականին։ 2021 թվականին Rolling Stone հեղինակավոր հանդեսը այս ստեղծագործությունը համարել է բոլոր ժամանակների 500 ամենից կարեւոր երաժշտական ստեղծագործություններից մեկը։