Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը

Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը խոսել է կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված մամուլի ազատության սահմանափակումների մասին։
«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել  COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում »,- նշում է Դեզիրը ԵԱՀԿ կայքի հայտարարության մեջ։

Ըստ նրա՝ որևէ պարագայում օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողի աշխատանքը.Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը»։