Չեխիայի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատվաստվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Յիրժի Օվչաչեկը։
Ըստ հայտարարության, նախագահ Զեմանին կատարվել է Pfizer/BioNTech ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի առաջին ներարկումը։ Զեմանը պատվաստումն անցել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Հաջորդ երկու օրերի ընթացքում կիրականացվի նաեւ մյուս ներարկումը, ինչպես նաեւ՝ նախագահը կանցնի պլանային համալիր բուժզննում։ Այս մասին հայտնում է RT-ն։
Կարծիքներ