Ինչ գլխացավանքների մեջ է հայտնվել Եվրոպան Ռուսաստանի պատճառով

Ինչ գլխացավանքների մեջ է հայտնվել Եվրոպան Ռուսաստանի պատճառով

Business Insider-ը գրում է, որ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից եվրոպացի քաղաքական գործիչների եւ կենտրոնական դրամատների համար դարձել է իսկական գլխացավանք։ Հրապարակման մեջ նշվում է, որ էներգակիրների մատակարարումների խափանումները հատկապես սուր են զգացվում Եվրոպայում, որը 40 տոկոսով կախված է ռուսական գազից։ Ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ ռուսական գազից հրաժարվելու առնչությամբ եվրոպացիների ունեցած պլանները բերելու են էներգակիրների կտրուկ թանկացումների։ Ու սա այն դեպքում, երբ ԵՄ-ն միլիարդներ է ներդրել խողովակաշարային նախագծերի ֆինանսավորման համար, որի միակ նպատակը եղել է սեփական կարիքների համեմատ անխափան մատակարարումներ ունենալը։ Այլընտրանքը լինելու է շատ աշխատատար եւ թանկարժեք։

Ներկայումս, կարծես թե եվրոպացիները Աֆրիկան են փորձում դիտարկել որպես գազի պոտենցիալ աղբյուր ապագայի համար, սակայն Աֆրիկան չունի համապատասխան ենթակառուցվածքներ գազի՝ մայրցամաքից մայրցամաք տրանսպորտայնացման համար։ Իսկ սեղմված գազի մատակարարումները այլ երկրներից, որպես կանոն սահմանափակ ծավալներով են լինում եւ չեն կարող ծածկել ԵՄ պահանջները։ Հոդվածում նշվում է, որ քաղաքական ներկա տրամադրությունների պայմաններում մնում է միայն տեւական մի ընթացք հաշտվել էներգակիրների բարձր գների հետ։