Գրագողին է վերադարձվել իր «գիտական աստիճանը». Սմբատ Գոգյան

Գրագողին է վերադարձվել իր «գիտական աստիճանը». Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ անդրադարձել է Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթին.

«Հայաստանի Հանրապետության Բովանդակության նախարարությունը հպարտ է տեղեկացնել, որ գրագողին է վերադարձվել իր «գիտական աստիճանը»։ Հեսա 62 էջ հիմնավորումը կարդամ ու կանդրադառնամ մանրամասներին»:

Նշենք, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր է ճանաչել։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին:

Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են:

ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ: