Որ դեպքում Աֆղանստանում կրակը կդադարեցվի․ «Թալիբանը» հայտնել է նախապայմանը

Որ դեպքում Աֆղանստանում կրակը կդադարեցվի․ «Թալիբանը» հայտնել է նախապայմանը

«Թալիբան» ծայրահեղական շարժումը համաձայնել է դադարեցնել կրակը՝ հենց որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Այս մասին հայտարարել է թալիբների Դուբայի քաղաքական գրասենյակի ղեկավար Սուխել Շահինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում։

Նա մանրամասնել է, որ միջաֆղանական բանակցությունները ընթանում է Դոհայի համաձայնագրի շրջանակներում։ Ըստ այդմ, կողմերը նախ կքննարկեն հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, իսկ հետո արդեն կանցնեն կրակի դադարեցման քննարկումներին։ «Մենք դեռեւս գտնվում ենք քաղաքկան ճանապարհային քարտեզի բանակցություններում»,- ասել է Շահինը։