Աբովյանում Toyota Corolla մակնիշի մեքենա է այրվել

Աբովյանում Toyota Corolla մակնիշի մեքենա է այրվել

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել՝ 04:29-ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և առջևի երկու անվադողերն՝ ամբողջությամբ: