Այդ ստորը, տականքը, սատանան, ինչո՞ւ գնաց, եթե հետը պիտի զորք չտաներ․ գեներալ-մայոր

Մոսկվայում Հայրենական պատերազմի 80 ամյակի շքերթին ԽՍՀՄ բոլոր պետությունները հոտնկայս, հպարտությամբ դիմավորեցին իրենց զինվորականներին, պետական դրոշին բացի մեկից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Գնաց Մոսկվա, սակայն առանց խորհրդանշական զորքի, կարծես միտումնավոր մոռացության տալով Հայրենական պատերազմի ժամանակ զոհված 300 հազար հայերին։
Գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում Է՝ խայտառակություն էր սա, Հայաստանի պատմության մեջ ամենամեծ սխալներից մեկը։
«Իմ ջղայնությունը հնարավոր չի նկարագրել։ Մոսկվայի շքերթին ներկայություն չունենալը Հայաստանի ամենամեծ սխալներից մեկն էր։ Ստորի մեկն է Փաշինյանը, կամ ինքը ինչի՞ է գնացել։ Տականքը հայ ժողովրդի անունից այնտեղ է գնացել, ներկայացել, որպես ի՞նչ, երբ անգամ մի փոքր ջոկատ հետը չտարավ։ Նա թուրք-ադրբեջանական-պակիստանական-իսրայելական շպիոն է, ներքին թշնամի։ Իմացեք, տեղյակ պահեք բոլորին, կիսվեք, ասեք։ Մեր ժողովուրդը պետք է ոտքի ելնի, մեղք ենք, կործանման ենք գնում»,-ասաց զինվորականը։
-ՀԱՊԿ-ը «սառեցրած» Փաշինյանը ինչո՞ւ էր գնացել Մոսկվա, եթե պիտի ներկայացուցչական զորք չտաներ։ «Պուտինին սապոնվելու ձեւ էր գտել։ Նա գիտե՞ս ինչ ա, տականք ա, նրա մեջ ուղեղային համակարգ չկա։ Փաշինյանը բնազդ ա, ես վաղուց եմ ասել։ Նրա մեջ մարդկային ոչինչ չկա, նա սատանա է»,-նշեց նա։
-300 հազարից ավել հայ է զոհվել Հայրենական պատերազմին, շքերթին չներկայանալ, արդյո՞ք չի նշանակում ուրանալ։
-Ուրանալ, այն էլ այդ ձեւ։ Իր օրոք կրկնակի ցեղասպանություն եղավ։ Մոռացության է տալիս արցախյան ցեղասպանությունները, որ զրոյացնի պատմությունը, ինքը սիրում է զրոյական կետը։
-Ինչո՞ւ այլեւս Շուշիի ազատագրումը չի նշվում։
-Փաշինյանի Սասունը, սապոնվող Սասունը գնացել է հուշահամալիր, իրեն է ցույց տալիս, խաղեր է տալիս։ Այ հիմար, ստոր, դու ո՞նց ես ներկայանում լրատվամիջոցների առջեւ, քեզ ցուցադրում, տո Փաշինյանի տրյապկա, անասուն։ Ժողովրդի վրա հարձակվողը դու չէի՞ր Կիրանցում։ Ինչ ասեմ ես դրա մասին, ժամանակին իմ մոտիկ ընկերն էր, բայց ես խռով եմ էդ այլանդակի հետ, ասել եմ՝ հեռու գնա ինձնից, հեռու գնա։
Կարծիքներ