2018-ին Քոչարյանը զանգել է Սերժ Սարգսյանին. ի՞նչ պատասխան է ստացել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է, թե ինչու 2018 թվականի զանգվածային ցույցերի ժամանակ չի աջակցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը պատմել է, որ այդ օրերին տարբեր աղբյուրներից լսել է՝ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչի պատճառով էլ որոշել է զանգել Սարգսյանին։
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանգիստ տոնով հայտնել է, որ ամեն ինչ վերահսկվում է և որևէ խնդիր չկա։ Սակայն Քոչարյանի խոսքով՝ ընդամենը մի քանի օր անց Սարգսյանը հրաժարական է տվել, ինչը, ըստ նրա, վկայում է իրավիճակի սխալ գնահատման մասին։
Քոչարյանը նաև նշել է, որ մինչ այդ իրենք երկար ժամանակ շփում չեն ունեցել, սակայն այդ պահին նա կարևոր է համարել անձամբ կապ հաստատել ու աջակցություն առաջարկել։
Կարծիքներ