Կիևը փորձել է տապալել մայիսի 9-ի տոնակատարությունը Մոսկվայում

Կիևը փորձել է տապալել մայիսի 9-ի տոնակատարությունը Մոսկվայում

Կիևը փորձել է տապալել մայիսի 9-ի տոնակատարությունները Մոսկվայում, սակայն ՀՕՊ-ն արդյունավետորեն է աշխատել այդ օրերին, «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Հաղթանակի օրվա նախօրեին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները օտարերկրյա հյուրերի անվտանգության երաշխիքների մասին «խելագարության եզրին» էին։