Նիկոլի հույսը երկուսն են՝ իր «բարեփոխված» Գեստապոն և «բարեկիրթ» Ալիևը
Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ստեղծվել է, շախմատային տերմինով բնորոշվող, «պատային» իրավիճակ՝ իշխանությունն այլևս ոչ մի օրակարգ չի կարողանում թելադրել և հասարակության հետ շփվում է բացառապես «ոստիկանական պատնեշի հետևից» (ցիտատը Նիկոլինն ուղղված Սերժ Սարգսյանին), իսկ ընդդիմադիր շարժումը թեև չի մարում , սակայն առայժմ չունի իշխանություններին հեռացնելու ռեսուրս: Շախմատում այս իրավիճակում գրանցվում է ոչ ոքի: Քաղաքականության մեջ այդպես չի լինում…
Կամ իշխանությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ շարժման առաջնորդի հետ(այդ թվում նաև արևմտյան դեսպանատների ճնշման տակ, քանի որ նրանց են արդեն մեղադրում ոստիկանության նման «բարեփոխման համար» և նրանք դա շատ լավ գիտակցում են… իսկ արևմուտքն, ի տարբերություն ռուսների շատ թանկ է գնահատում հասարակության մեջ ունեցած իր ամեն մի վարկանիշային տոկոսը), կամ կշարունակի երեկվա արյունահեղությունը և… շատ ավելի վատ վերջաբան կունենա… Նրանց այլևս ոչ ոք տեր չի կանգնի… բացառությամբ Ալիևից իհարկե: Հենց նրան էլ ուղղված էր Նիկոլի երեկվա խոսքերն Արցախի մասին: Փաստորեն Նիկոլի հույսը երկուսն են՝ իր «բարեփոխված» ԳԵՍՏԱՊՈՆ և «բարեկիրթ» Ալիևը:
Կարեն Քոչարյան
Կարծիքներ