Յակուբովիչը «Поле чудес» է խաղացել Արտակ Թովմասյանի ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)

Յակուբովիչը «Поле чудес» է խաղացել Արտակ Թովմասյանի ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)

Երեկ, ինչպես տեղեկացրել էինք, «Դվին» մյուզիք հոլում մեծ շուքով նշվել է «Դվինի» սեփականատիրոջ` Արտակ Թովմասյանի 55-ամյակը: Այս կապակցությամբ Հայաստան էին ժամանել ռուսական շոուբիզնեսի աստղեր: Մենք գրել էինք, որ Ֆիլիպ Կիրկորովն էր ժամանել Երևան հատուկ այդ նպատակով, և երեկ երգել է «Դվինում»:

Կիրկորովից բացի Արտակ Թովմասյանի ծննդյան շոուին դրսի աստղերից հրավիրված էին նաև Zivert-ը, ինչպես նաև հայտնի «Поле чудес» խաղի վարող Յակուբովիչը: Նա նշել է, որ, ցավոք, առաջին անգամ է Հայաստանում, և, փաստորեն, հատուկ իր մտերիմ Արտակ Թովմասյանի ծննդյան օրվա միջոցառմանը մասնակցելու համար է ժամանել Հայաստան:

Յակուբովիչը նաև «Полк чудес» խաղն է կազմակերպել տեղում, ապա բեմ են մտցրել ռուսական համարանիշով ՎԱԶ 21-099 ավտոմեքենա, որը, կարծես թե, Արտակ Թովմասյանի առաջին մեքենան է եղել, և հատուկ նրան անակնկալ անելու համար Ռուսաստանից այն բերել էին Երևան: 

Հայկական շոուբիզնեսից ևս հայտնի դեմքեր են եղել Արտակ Թովմասյանի ծննդյան փարթիին, օրինակ` Ավետ Բարսեղյանը, որը Յակուբովիչի հետ վարում էր միջոցառումը, Սոնա Ռուբենյանը, Յուրմալայում հաղթած երգիչ Սարոն, որը ժամանակին իր շնորհակալությունն էր հայտնել Արտակ Թովմայսանին` հավանաբար իրեն աջակցելու համար:

Այս ամենը իր ինստագրամյան «սթորի» բաժնում երեկ ցուցադրում էին Սոնա Ռուբենյանը, Սարոն ու մյուսները: Մեզ պատմեցին որ միջոցառման ժամանակ նաև անակնկալ սիրո խոստովանություն և առաջարկություն է եղել: Թովմասյանի որդին հոր ծննդյան տոնին առաջարկություն է արել իր սիրելիին:

Մանրամասները՝ տեսանյութում