Կմասնակցեն «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին 

Կմասնակցեն «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցեն «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Բալիում։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։ Նա մասնավորապես ասել է, որ երկու նախագահներն էլ հաստատել են գագաթնաժողովին մասնակցելու իրենց պլանների մասին։

«Նախագահ Ծինփինը կմասնակցի։ Նախագահ Պուտինն էլ ինձ ասաց, որ կմասնակցի»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է, նա։ Նշենք, սակայն, որ ոչ պաշտոնական Պեկինը, ոչ էլ պաշտոնական Մոսկվան դեռեւս չեն հայտարարել, թե երկու երկրների նախագահները ինչ ֆորմատով են մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։