Անհետ կորած զինծառայողների հարցով Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն կհրավիրվի

Անհետ կորած զինծառայողների հարցով Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն կհրավիրվի

Կառավարությունում քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն կմեկնարկի , կքննարկվի նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը։ Այս մասին քիչ առաջ «Հրապարակին» տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ գտնվող անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք արդեն մի քանի ժամ է գնտվում են այստեղ, պահանջում հանդիպում և Դավիթ Տոնոյանի, և արդեն նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

«Մեզ ասացին,որ քիչ անց այդ խորհրդակցությունը կմեկնարկի։ Արդեն 16:30-ին այդ խորհրդակցության մասնակիցներից մի քանիսը պետք է գան կրկին մեզ մոտ՝ ՊՆ շենքի մոտ, և ասեն՝ թե պրոցեսը ինչ ընթացքի մեջ է, ինչ են քննարկել և ովքեր»,- ասաց ծնողներից մեկը։