Որ տիպի ցիտրուսներն են պարունակում ամենաշատ վիտամին C-ն

Որ տիպի ցիտրուսներն են պարունակում ամենաշատ վիտամին C-ն

Կիտրոնի և նարինջի մեջ վիտամին C-ի կոնցենտրացիան հասնում է  առավելագույնին, երբ պտուղները դեռ լիովին չեն հասունանում։  Նարնջի և կիտրոնի մեջ շաքարի քանակը բարձրանում է, երբ դրանք սկսում են հասնել,   իսկ  C վիտամինի պարունակությունը փոքր-ինչ նվազում է։ Դա ցույց են տվել 2017 թվականին Նիգերիայի համալսարանի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները։ Այս մասին Daily Mail-ին հայտնել է բրիտանացի դիետոլոգ Թայ Իբիտոյեն։

Բժիշկը բացատրել է, որ վիտամին C-ն կարևոր դեր է խաղում բջիջները թթվածնի հատուկ ձևերի վնասումից պաշտպանելու, մաշկի և ոսկորների առողջ պահպանման և վերքերի բուժման գործում: Այս օգտակար նյութով հարուստ է կիտրոնը, նարինջը, մանդարինը և այլ ցիտրուսային մրգեր։

Սննդաբանը հավելել է, որ մրգերի հասունությունն ազդում է դրանցում վիտամինների և այլ սննդանյութերի պարունակության վրա, սակայն ավելի կարևոր է պահպանման և պատրաստման եղանակը։ Նա խորհուրդ է տվել C վիտամինով հարուստ բուսական մթերքներ ուտել հում կամ շոգեխաշած: Սա կպահպանի օգտակար նյութի մեծ մասը: Բացի այդ, վիտամին C-ն ջրում լուծվող է: Սա նշանակում է, որ արտադրանքի մեջ դրա պարունակությունը կտրուկ կնվազի, եթե դրանք եփվեն։