Մանրամասներ Սիսիանի պայթյունից. ռազմամթերք է օգտագործվել

Մանրամասներ Սիսիանի պայթյունից. ռազմամթերք է օգտագործվել

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաղորդագրություն է տարածել այսօր Սիսիանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ.

«2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի, տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածում, որի արդյունքում տարածքի սեփականատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ: