Երկրից դուրս գալու հարկ է սահմանվել

Երկրից դուրս գալու հարկ է սահմանվել

Ճապոնիան սահմանել է երկրից դուրս գալու հարկ։ Այսպես, յուրաքանչյուր ուղեւոր, որը կհեռանա Ճապոնիայից ծովային կամ օդային ճանապարհով, ստիպված կլինի 1000 յենի չափով հարկ վճարել։ Այս մասին հայտնում է «Կյոդո» լրատվական գործակալությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ճապոնիան 2020 թվականին արդեն կկարողանա հյուրընկալել մոտ 40 միլիոն տուրիստի, եւ այս հարկատեսակը պետության համար լուրջ եկամուտների հավելյալ լավ աղբյուր կարող է դառնալ։ Հարկից ազատված կլինեն նրանք, ովքեր օդային կամ ծովային ճանապարհող կարտաքսվեն երկրից։ Հարկից կազատվեն նաեւ դիվանագետները, կառավարական պատվիրակությունների անդամները, երեխաները, տարանցիկ ուղեւորները եւ այլն։ Այս հարկատեսակից ստացված ողջ եկամուտը ուղղվելու է Ճապոնիայի սահմանային անցակետերի բարելավմանը, նշված է կառավարության տարածած հայտարարության մեջ։