Իրանն ամերիկյան դրո՞ն է խոցել

Իրանն ամերիկյան դրո՞ն է խոցել

Իրանը ամերիկյան հետախուզական Global Hawk տեսակի անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին Press TV-ի հաղորդման համաձայն, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Դրոնը խոցվել է Խորմոզղան նահանգի Կուխե Մուբարակ շրջանում, իրանական ռազմաօդային ուժերի կողմից։

Accociated Press-ն էլ, վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության, փոխանցում է, որ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքում ամերիկյան անօդաչու չի եղել։