Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները

Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալելու Հայաստանի նոր պառլամենտի եւ կառաարության հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատական գործակալությունը։

«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսություն ծավալելու Հայաստանի նոր պառլամենտի եւ կառավարության հետ, որը շուտով ձեւավորվելու է, նպատակ ունենալով հետագայում եւս խորացնել գործակցությունը երկու երկրների միջեւ, ներառյալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում»։